Ուժգին ե ր կ ր ա շ ա ր ժ է գրանցվել

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am-ը գրում է․

Ռումինիայում գրանցվել է այս տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ երկրաշարժը: Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։․․․

Տեղեկատվության համաձայն՝ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Էպիկենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Բուխարեստում, ինչպես նաև Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։