ՇՏԱԱԱՊ․ Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա. Մանրամասներ

ՇՏԱԱԱՊ․ Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա. Մանրամասներ

Սյունիք մարզի Սիսիան խոշորացված համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամկետային 2 զինծառայող կրակել են միմյանց վրա:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է իրենց ամրակցված զենքերից կրակոցներ արձակելը:

«Երկուսն էլ ժամկետային զինվոր են, դիրքոմ ինչ-որ հացի շուրջ վիճել են, հետո զենք են պահել իրար վրա:

Կրակոցների հետևանքով երկուսն էլ վիրավորվել են։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ…»,- ասաց մեր զրուցակիցը:

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։