Աստղագուշակ՝ Սեպտեմբերի 14-ի համար
Խոյ. Այսօր դուք ձգտում եք առավելագույնս դրական էմոցիաներ ստանալ և ձեզ ոչ մի բանից չեք զրկում: Բարեբախտաբար, այժմ դուք կարող եք ձեզ թույլ տալ ծախսեր, այդ թվում և՝ խոշոր, այնպես որ լուրջ սպառնալիքներ ընտանեկան բյուջեյի համար չեն ծագում:
Ձեր հասցեին հնչող շրջապատի քննադատական դիտողությունները ականջի կողքով եք բաց թողնում, չնայած որոշ մտքերի արժեր հետևել:
Ցուլ. Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, արժե հանգիստ վերաբերվել, քանի որ օրը, ընդհանուր առմամբ, այնքան սարսափելի չէ, որքան առաջին հայացքից թվում է:
Վեճերը կարող են բուռն լինել, սակայն դժվար թե որևէ լուրջ հետևանք ունենան՝ կարճատև քննարկումներից հետո շրջապատը համաձայնվում է ձեր առաջ քաշած տեսակետի հետ: Միայն նոր ծանոթություններում պետք է զգուշավորություն հանդես բերել՝ դրանցից բոլորը չեն որ անմեղ ու դրական մղումներով են:
Երկվորյակներ. Հանգիստ և հաճելի օր է, հիանալի հարմար այնպիսի գործերով զբաղվելու համար, որոնց վերջին ժամանակներում հերթ չէր հասնում: Դու ստանում եք նախկինում ձեզ հետարքքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ձեզ միանշանակ ուրախացնում են:
Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, այսօր դուք կարողանում եք ձեր դրսևորել լավագույն կողմերով, և ձեր հմայքը անտարբեր չի թողնում ոչ մեկի:
Խեցգետին. Չարժե այս օրվանից մի ինչ-որ արտառոց բան սպասել՝ այն վատ չի դասավորվում, սակայն գլխապտույտ հաջողություններ էլ չի բերում: Եբեմն դուք ձեզ թույլ եք տալիս անտակտ դիտողություններ, սակայն շրջապատը դրանից չի նեղանում, փորձում է հարթել տհաճ պահերը, բարձրացնել ձեր տրամադրությունը: Ցանկալի չէ նաև բազմամարդ վայրեր, աշխարհիկ միջոցառումների այցելելը, ավելի լավ է սահմանափակվել մտերիմ ընկերների հետ շփումներով:
Առյուծ. Օրը կապված կլինի բազմաթիվ նվաճումների հետ, ձեր հաջողությունները կարևոր են ոչ միայն ձեզ համար, շրջապատը նույնպես անտարբեր չէ դրանց հանդեպ: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է երեկույթների համար, որոնց կարելի է հրավիրել ձեզ համար իրոք համակրելի բոլոր մարդկանց: Օրը հարմար է ուղևորությունների և դրանց նախապատրաստվելու համար, կարելի է ավիատոմսեր գնել, հստակեցնել երթուղիները:
Կույս. Մի կողմից՝ օրը վատը չէ, մյուս կողմից էլ՝ այն ոչնչով աչքի չի ընկնում: Ձեզ կհաջողվի կարգավորել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսածները: Կենտրոնանալով պրակտիկ գործունեության վրա, դուք անպայման կստանաք այն արդյունքների, որոնց ձգտում էիք, և այստեղ բանը ոչ թե բախտը բերելու կամ հաջողակ լինելու մեջ է, այլ՝ ձեր հետևողականության ու համառության: Սակայն հիշեք, որ չի կարելի ձեր հետաքրքրող բոլոր հարցերին անհապաղ պատասխաններ սպասել՝ պետք է զինվեք համբերությամբ:
Կշեռք. Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն, վերջապես հնարավոր է դառնում կիրառություն գտնել ձեր գիտելիքներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթությունները. Այդ թվում և՝ հեռվից եկած մարդկանց հետ: Չի բացառվում արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ: Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք՝ այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է:
Կարիճ. Եթե ցանկանում եք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա անհապաղ գործի անցեք՝ օրը չափազանց հարմար է դրա համար: Կարելի է մի ինչ-որ փոքր բանից սկսել, կարելի է և ավելի զգալի բանի ետևից գնալ, միևնույն է՝ աստղերն այսօր ձեր կողմն են: Մի շտապեք կիսվել ձեր պլաններով՝ անցանկալի խորհուրդները կարող են ձեզ շեղել ուղուց; Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, արժեքավոր նվերների ստացում, այդ թվում և՝ այնպիսի մարդկանցից, ում դուք վաղուց չէիք տեսել:
Աղեղնավոր. Ինչ էլ որ տեղի ունենա օրվա առաջին կեսին, դուք պետք է հանգստություն պահպանեք: Օրն այնքան բարդը չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ ուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամաանկին եզ համար շատ թանկ էր: Եթե ուղևորվում եք հետավոր ճանապարհորդության, ապա պատրաստվեք դրան առանց շտապողականության՝ վտանգ կա, որ ինչ-որ բան կարող եք մոռանալ: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:
Այծեղջյուր. Բարենպաստ օր է շփումների համար: Այն բավական հարմար է հրապարակային ելույթների, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրակացնել ձեր ամենապատվախնդիր պլաններ: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում:
Ջրհոս. Օրը դասավորվում է բավական անհարթ, նաև՝ անսպասելի զարգացումներով, սակայն ձեզ հաջողվում է օգուտ քաղել ցանկացած իրադարձությունից և միջադեպից: Օրը ինչպես երբեք հարմար է համատեղ գործունեություն ծավալելու համար: Կարելի է ուղևորության մեկնել, այն ձեզ բազմաթիվ դրական էմոցիաներ կպարգևի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:
Ձկներ. Օրվա ընթացքում աճում է հանրային և քաղաքական կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ուրիշների խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնում, ոդւք սիրով օգնության ձեռք եք մեկնում դրա կարիքը զգացող մարդկանց: Դու գործեր շատ ունեք, սակայն հոգնածություն չեք զգում, գործում եք հետևողական և մտածված, խուսափելով անիմաստ ունայնությունից: Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակահատվածն է, որոնց պատճառները կարող են բոլորովին աննշան բաներ լինել: