Տիգրանը՝ զոհաբերելով իրեն, փրկել է 5-ամյա աղջկա կյանքը, որին նույսիկ չի էլ ճանաչել

2024 թվականի օգոստոսի 10-ի երեկոյան՝ Տիգրանը պատրաստվում էր քնելու։ «Սովորությունից ելնելով, մինչ այդ ես մտա համացանց, մի 10-15 րոպե տենելու թե ինչ նոր բան կա, և սոցցանցերում պատահական տեսա անմխիթար ծնողների խնդրանքը՝ փրկելու իրենց 5-ամյա դստեր կյանքը.․

«Մեզ շտապ երիկամ է պետք, օգնե՛ք մեր դստերը՝ Լիկային»։  Տիգրանն անմիջապես կապվել է երեխայի ծնողների հետ և իրեն որպես դոնոր առաջարկել․․․

«Հաջորդ օրը ես իմ աշխատանքի վայրում տեղեկացրի, որ ուզում եմ օգնել երեխային և խնդրեցի երկու շաբաթ արձակուրդ գնալ, հետո տարբեր բժշկական հետազոտություններ եղան, քանի որ դոնոր դառնալն այնքան էլ հեշտ չէ․․․

Բարեբախտաբար համապատասխանությունը կար, և ինձ հնարավորություն տրվեց օգնելու փոքրիկ աղջկան։ Ողջ գործընթացն առանց լուրջ խնդիրների անցավ․․․

Երեխայի ծնողներն ասել են, որ իրենք կյանքով են պարտական Տիգրանին, քանի որ նա իրենց համար դարձավ փրկություն։ «Մենք մոտ մեկ շաբաթ շարունակ հայտարարությունը տեղադրել էինք, և Կրասնոդարում, ընդամենը երկու հոգի իրենց պատրաստակամությունը հայտնեցին օգնելու, և քանի որ Տիգրանը համապատասխանում էր պահանջներին, նրա զոհաբերության արդյուքնում մեր Լիկան այօր նոր կյանքի հնարավորություն է ունեցել, ինչի համար անչափ շնորհակալ ենք Տիգրանից․․․