Դավաճանության զոհ դարձած Հասմիկի՝ այսպես ասած «զոհը» պատմել է այն մասին թե ինչ է կատարվել իր հետ, երբ ինքը գտնվել է նկուղում՝ փակի տակ․․
37-ամյա Սոֆիան, անկեղծացել է ու ասել, որ ինքը, թեպետ, դատապարտում է այն ինչ տեղի է ունեցել իր հետ, բայց այդուհանդերձ ինչ-որ տեղ էլ նաև հասկանում է Հասմիկին։ Նա ասել է, որ երբ ինքը հասկացավ, որ այլևս անազատության մեջ է, առաջին բանը, որ անցավ նրա մտքով, զղջումն էր․ բայց ոչ թե նրա համար, որ ինքը սիրահարվել և կապեր է ունեցել ամուսնացած տղամարդու հետ, այլ , որ դրա հետևանքով հայտնվել է այս անելանելի իրավիճակում։ Սոֆիան պատմել է, որ երբ պարզվեց ինքը հղի է, Հասմիկը սկսեց լաց լինել։ Լաց լինելու պատճառն այն էր, որ․․․
Ինքը երկար ժամանակ չէր կարողանում հղիանար, իսկ այն փոքրիկը, որ ծնունդ էր առել իմ մեջ՝ հենց նրա ամուսնուց է։ «Լացն ու զայրույթը խառնվեցին իրար» պատմում է Սոֆիան ու շարունակում․․
Հասմիկը շատ բուռն արձագանքեց այդ փաստին, սակայն, ոչ մի բառ չասաց։ Ես այդ պահին զգացի թե որքան ցավ կար նրա հոգում․ ես այդ ամենը տեսնում էի նաև նրա աչքերում։ Երբ Հասմիկը, որոշեց ինձ բաց թողնել, սկզբում չհավատացի։ Ու քանի, որ զայրույթի պահին արդեն ասել էի, որ հղի եմ ու այդ երեխան նրա ամուսնուց է, կարծեցի թե Հասմիկն ուղղակի խաղ է անում ինձ հետ։ Բայց, որքան եղավ զարմանքս, երբ նկուղից բարձրանալով, այդ շինության դիմացը տեսա շտապ օգնության մեքենան․․․
Չգիտեի, նույիսկ թե ինչ անել։ Մի կողմից, ես պատանդառված էի, բայց մյուս կողմից էլ նույն այդ մարդը դարձավ իմ փրկությունը։ Գիտեմ, որ զարմանալի կհնչի, բայց այդ կինը, նույնիսկ իմ թևը գցեց իր ուսերին՝ օգնելով, որպեսզի մոտենամ մեքենային։ Ես չգիտեմ, թե ինչ ապագա կսպասվի Հասմիկին, սակայն մի բան կարող եմ ասել, ու դրա համար, ես շատ ժամանակ եմ ունեցել հասկանալու․․․ Երբեք, ոչ մի պարագայում մի կապվեք ամուսնացած տղամարդկանց հետ։ Ինչ էլ, որ լինի մի ստիպեք, որպեսզի նրանք դավաճանեն իրենց կանանց։ Իմ բախտը, պարզապես, բերեց, որ ինց հանդիպեց այդ կինը։ Ես լսել էի, որ հայերի մեջ շատ է ընդգծված խիղճը, բարությունը, բայց համոզվեցի, որ այդ բարության ետևում թաքնված է նաև այնիպիսի մի ուժ, որ եթե ստիպես նրանց ցուցադրել այդ ուժը, շատ կզղջաս։ Ուզում եմ ավելացնել նաև, որ ես իմ բոլոր կապերը խզել եմ այդ տղամարդու հետ, քանի որ եթե նա դավաճանել էր իր կնոջը, ապա ոչինչ չէր խանգարի նրան, նույնը անել նաև ինձ հետ։ Կասեք՝ միթե այդ պարզ բանը հասկանալու համար, պետք էր, որ մոտ մեկ ամիս մնալ փակի տակ, իսկ ես կպատասխանեմ, որ այո․ երբեմն լինում են պարզ ճշմարտություններ, որոնց հասկանալու համար պետք է հայտնվես շատ ծանր իրավիճակում։