Յուրաքանչյուր մարդ ունի արյան չորս խմբերից մեկը՝ O (առաջին), A (երկրորդ), B (երրորդ) և AB (չորրորդ): Կա նաև բաժանում ըստ ռեզուսի. «Rh գործոն», «Rh բացասական» և «Rh դրական» տերմինները վերաբերում են միայն D անտիգենին, եթե այդ հակագենը չկա արյան մեջ, ապա անձը Rh բացասական է..
Հետազոտող Լարա Սթարը պնդում է, որ եթե բոլոր մարդիկ իսկապես առաջանային կապիկներից, ապա մենք բոլորս կունենայինք նույն արյան խումբը:
Կովկասցիների մոտ 85%-ը Rh դրական է, իսկ մնացած 15%-ը կարող է լինել այլմոլորակայինների ժառանգներ, համաձայն նոր հայտարարության․․ Շատ կարևոր տեղեկությունը այն է, որ․․․․
«Հոգևոր գիտություն» հոդվածում նա գրում է. «Գենետիկայի ուսումնասիրության ժամանակ մենք պարզեցինք, որ մենք կարող ենք ժառանգել միայն այն, ինչ ունեցել են մեր նախնիները, բացառությամբ մուտացիայի դեպքերի։ Մենք կարող ենք ունենալ մեր բոլոր նախնիներից ժառանգած հատկությունների բազմաթիվ համակցություններից որևէ մեկը: Հետևաբար, եթե մարդն ու կապիկը առաջացել են ընդհանուր նախահայրից, նրանց արյունը նույն կերպ կզարգանա։ Արյան գործոնները փոխանցվում են շատ ավելի մեծ ճշգրտությամբ, քան ցանկացած այլ հատկանիշ: Բոլոր մյուս ցամաքային պրիմատները նույնպես ունեն այս Rh գործոնը: Եթե մենք բոլորս առաջանայինք նույն նախահայրից, բոլորս կունենայինք նույն արյունը»։
Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ կան բնավորության մի քանի գծեր, որոնք առանձնացնում են ռեզուս բացասական մարդկանց՝ բարձր IQ, ցածր մարմնի ջերմաստիճան, զգայուն տեսողություն և արյան բարձր ճնշում։
Լարա Սթարը հավելել է, որ Rh բացասական արյուն ունեցող կանայք չեն կարողանա երեխա ունենալ Rh-դրական արյուն ունեցող տղամարդուց։ Նա ասում է. «Եթե կինը համարձակվի դա անել, նրա մոտ կարող է հեմոլիտիկ հիվանդություն առաջանալ։ Սա նույն ալերգիկ ռեակցիան է, որը տեղի է ունենում, երբ Rh-բացասական մայրը կրում է Rh-դրական երեխային: Նրա արյունը կկուտակի հակամարմիններ՝ ոչնչացնելու օտար նյութը (ճիշտ այնպես, ինչպես վիրուսը)՝ դրանով իսկ ոչնչացնելով երեխային»։
Ժամանակակից գիտնականները լավ գիտեն հղիության ընթացքում Rh կոնֆլիկտի առաջացման մասին: Եվ նրանք հերքեցին մարդկանց խմբի «օտար ծագման» մասին պնդումները՝ ասելով, որ Rh արյան խմբերը պարզապես էվոլյուցիայի կողմնակի արդյունք են։