Արմավիրում բնակվող 17-ամյա Լուսինեն պնդում է, որ հայտնի գուշակ Վանգայի հոգին ռեինկարնացիա է ապրել, և այժմ գտնվում է իր մարմնի մեջ․․․
Ռուսաստանից վերջերս վերադարձած երիտասարդ աղջիկն ասել է, որ ինքն արդեն տևական ժամանակ է ինչ օգնում է հարևաններին և բոլոր նրանց, ովքեր որ դիմում են իրեն։ Բացի գուշակություններ անելը, նա կարողանում է նաև հայտնաբերել որոշ հիվանդություններ․․
Լուսինեն նշել է, որ շատ չի ցանկանում խոսել գուշակությունների ապագայի մասին, քանի որ շատերը իրեն ծաղրում են, և այն, որ ինքն ասել է թե Վանգայի հոգին այժմ վերամարմնավորվել է իր մեջ, քչերն են հավատում․․․
Նա ասել է, որ տարիներ առաջ երազ է տեսել, որտեղ հայտնի գուշակը հայտնվել է և ասել, որ այսուհետ ինքը պետք է շարունակի իր կիսատ թողած գործը։ Բացի երազը նա նաև տեսիլք է տեսել, որտեղ Վանգան ասել է թե այժմ նրանք մեկ ամբողջություն են․․․
Թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին, Լուսինեն ասել է, որ 2027 թվականին շատ մեծ իրադարձություններ են տեղի ունենալու, ինչի հետևանքով Հայաստանը հնարավորություն է ստանալու վերադարձնել իր կորցրած տարածքների մի մասը․․․․
Թե ինչի հետ է այդ կապված, Լուսինեն չմանրամասնեց՝ խոստանալով հաջորդիվ նշել կոնկրետ պատճառները։ Հավելենք, որ երիտասարդ աղջկա հարևաններից շատերն ապշած էին մնացել այն բանից հետո, երբ առանձին զրույցներ են ունեցել Լուսինեի հետ, բացահայտելով վերջինիս անսովոր կարողությունները։ Լուսինեն նշել է նաև, որ չի ցանկանում, որպեսզի իր անունը կապվի մութ ու սև ուժերի հետ, քանի որ նա միայն բարություն ու լույս է տարածում, ու ամենաճիշտ ճանապարհը խնդրի լուծման հասնելու համար դա աղոթքն ու հավատքն առ Աստված։ Նյութի աղբյուր News-time.am