ՔԻՉ ԱՌԱՋ. Պщյթյпւն՝ Հրազդան ՋԷԿ-ում. Կա զ ոհ և վիրավորներ. Դ Ա Ժ Ա Ն կադրեր

ՔԻՉ ԱՌԱՋ. Պщյթյпւն՝ Հրազդան ՋԷԿ-ում. Կա զ ոհ և վիրավորներ. Դ Ա Ժ Ա Ն կադրեր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժաժներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդան բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։

ՄԱՄՈՒԼ.ամ-ի աղբյուրը հայտնում է, որ վիրավորներից մեկը` տարեց տղամարդ, մահացել է:

Երիտասարդ վիրավորներից մեկի ոտքն են անդամահատել և մեծ դժվարությամբ կյանքը փրկել:

Կան երիտասարդ վիրավորներ, որոնց աչքերն են վառվել պայթյունի հետևանքով: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: