ՀՐԱՏԱՊ․ Տեսագրության մեջ երևացող անձինք որոնվում են․ ԻՆՉ է կատարվել

ՀՐԱՏԱՊ․ Տեսագրության մեջ երևացող անձինք որոնվում են․ ԻՆՉ է կատարվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: