ՈՂԲԵՐԳԱԿԱՆ Դեպք՝ Երևանում. 25 օրական երեխան մ ա հ ա ց ե լ է

Ողբերգական դեպք՝ Երևանում. 25 օրական երեխան մահացել է

shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության խումբը Այգեգործական փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Միսակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 25-օրական աղջնակ է։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։