Հասմիկը՝ մեկ ամիս, նկուղում է պահել ամուսնու սիրուհուն, և բաց թողել երբ հանկարծ իմացել է

Հարևանները ապշել էին, երբ իմացել են, որ իրենց սիրալիր, կիրթ ու բարի հարևանուհին դիմել էր նման քայլի, բայց իմանալով պատճառը, չէին մեղադրել նրան․․

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել, որը ավելի շատ նմանվում է իսկական դետեկտիվի։ 40-ամյա կինը շուր մեկ ամիս շարունակ նկուղում է պահել իր ամուսնու սիրուհուն, և բաց թողել վերջինիս, երբ իմացել է, որ նա․․

Հղի է։ Ծուղակի մեջ գցելով ամուսնու սիրուհուն, Հասմիկը գաղտնի գրել էր ամուսնու սիրուհուն, վերջինիս հրավիրելով տուն։ Դրանից հետո թաքցրել է հեռախոսը՝ տպավորություն ստեղծելով թե այն կորել է։ Ամուսնու աշխատանքի գնալուց հետո, սիրուհին ժամանալ է տուն։ Անակնկալի գալով, որ դուռն իր առջև բացում է սիրեկանի կինը, նա փորձել է հեռանալ՝ ասելով, որ տունն իբրև խառնել է։ Հասմիկը, սակայն, միանգամից հանգստացրել է նրան՝ ասելով, որ ինքը վաղուց տեղյակ է ամեն ինչից, ու ամուսնու հետ պայմանավորվել՝ առանց տեսարաններ սարքելու բաժանվել։ Նա նշել է նաև, որ ինքն է դիմել ամուսնուն, որպեսզի տուն հրավիրի այն կնոջը, ով փոխարինելու է իրեն․․․

Հասմիկը նշել է նաև, որ ամուսինը ուր որ է կգա․ դուրս է եկել խանութ։ Կգա և երեքով կքննարկեն հետագա անելիքները։ Սիրուհին, թեպետ, զարմանալով, բայց համաձայնել է ներս մտնել։ Հասմիկը նրան սուրճ է առաջարկել, մինչև ամուսինը կժամանի։ Սուրճի մեջ, նախապես քնաբեր ավելացնելով, հյուրասիրել է այդ կնոջը։ Րոպեներ անց, երբ ամուսնու սիրուհին քնով է անցել, «անջատվել» Հասմիկը, նրան դժվարությամբ տեղափոխել է տան կողքը գտնվող շինության նկուղ, որտեղ իրենք հազվադեպ են լինում։ Ամուսնու հեռախոսն էլ տարել և հեռու մի վայրում, հողի մեջ թաքցրել․․․

Այդ ժամանակահատվածում նա նկատել է, որ ամուսինը սովորականի նման չէ ու օր օրի ավելի է անհանգիստ դառնում։ Շաբաթական մեկ-երկու անգամ Հասմիկը ջուր և սնունդ է տարել այդ սիրուհուն, իսկ բնական կարիքները հոգալու համար, նկուղում կար համապատասխան վայր։ Մոտ երեք շաբաթ անց, սիրուհին սկսել է իրեն ավելի վատ զգալ։ Հաճախի գլխապտույնտներ ու սրտխառնոցներ։ Ի վերջո սիրուհին խոսոտովանել է, որ մինչ իր պատանդառումը կենակցել է Հասմիկի ամուսնու հետ, ու այժմ կասկածներ ունի, որ գուցե հղիություն է։ Մի քանի օր Հասմիկն ուշադրություն չի դարձրել այդ ամենին, բայց ժամանակ հետո, ինքն էլ կասկածելով, թեստ է տարել, որպեսզի ստուգեն։ Երբ պարզվել է, որ սիրուհին հղի է ու այդ փաստը հաստատվել է, Հասմիկը բաց է թողել նրան, ինչից հետո ներկայացել է ոստիկանություն։ Հետաքննությունն այժմ շարունակվում է։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ՌԴ-ում, Հասմիկի հարևաններն՝ իմանալով կատարվածի մասին, հակասական վերաբերմունք են դրսևորել Հասմիկի մասին։ Նրանցից շատերը մեղադրել են նրան, ոմանք էլ արդարացրել՝ գնահատելով հատկապես Հասմիկի քայլը։