Տաքսու Հայ վարորդն ամեն օր անվճար է տեղափոխում ուղևորներին․ Միակ պայմանը, որ նրանք․․․

Այսօր մեր հետևորդներից մեկը խմբագրություն ուղարկեց իր հետ կատարված մի դեպքի մասին՝ խնդրելով, անպայման բարձրաձայնել այդ մասին․․

Վերջինս հայտնում էր, որ այսօր փողոցից տաքսի էր «բռնել» ու նստել։ Հալաբյանից պետք է ուղևորվեր դեպի Ավան։ Լենինգրադյանին հարող Հալաբյան փողոցի սկիզբն էր։ Տեսա Օպել մակնիշի մոխրագույն մի մեքենա։ Մոտեցա, հարցրի ազատ է՞ արդյոք թե ոչ, ու որքան կկազմի գումարը։ Վարորդը`ով, թեպետ, սպիտակ մազերով էր, բայց կլիներ հազիվ 55 տարեկան, պատասխանեց, որ նստեմ, ուր որ պետք է կգնանք ու իմ սրտով կլինի։ Ճիշտն ասած սկզբում միքիչ կասկածով վերաբերվեցի՝ մտածելով, որ երբ տեղ հասնեմ շատ ավելին կուզի, բայց քանի որ շտապում էի, միանգամից նստեցի․․․

» Երբ հասանք տեղ, հարցրի թե որքան պետք է վճարեմ։ Տաքսու վարորդը, ով ամբողջ ընթացքում լուռ էր, շրջվեց ու պատասխանեց, որ ոչինչ պետք չէ։ Զարմացա․ հարցրի, իսկ ի՞նչն է պատճառը, քանի որ ուղևորությունն առնվազն 1000 դրամից ավել կլիներ․․․

Վարորդը՝ ժպտալով ասաց, որ յուրաքանչյուր օր մեկ անգամ անվճար փոխադրում է անում։ Միակ պայմանն այն էր, որ ժամերը համընկնեին։ Վարորդը նշեց, որ շատ  է կարևորում միմիանց օգնելու հանգամանքը։ Ամեն մի հայ, ինչ-որ չափով պետք  է օգտակար լինի իր ազգակցին։ Ես վարորդ եմ, ու իմ մեքենայով արդեն երկար ժամանակ է, որ օրական գոնե մեկ անգամ անվճար ուղևորում եմ տեղափոխում։ Եղածը մեծ բան չէ, բայց ես էլ էս ձևով է փորձում օգտակար լինել։ Գուցե ես հազար դրամ քիչ վաստակեմ, բայց էն տրամադրությունը, որ տալիս եմ ուղևորին, հաստատ շատ ավելին արժե։ » ․․․

Հետո իմացա նաև, որ զինվորներին անկախ ամեն ինչից միշտ է անվճար սպասարկում։ Անկեղծ ասած, շատ կուզեի, որ մեր տաքսու վարորդներին հաճախ փնովելու հետ մեկտեղ, բարձրաձայնեինք նաև այսպիսի լավ ու դրական օրինակների մասին։