Ինչու՞ է Անահիտը հիանում ռուսներով՝ քննադատելով հայերին։ Ուշադիր լսիր, Անահիտ ջան․․․

Օրեր առաջ ինչ-որ ռու բլոգեր հարցազրույցր էր վերցնում հայտնի հայերից, որոնք խոսում էին պունկտուալության, ուշանալու և պատասխանատվության մասին․․

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, թերևս, միամտորեն, սկսեց գովերգեր ռուսներին՝ քննադատելով հային, թե իբր մենք դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ հասնենք իրենց։ Բանը հասավ նրան, որ ըստ Անահիտի հայերը այստեղ ժամանակ ռուսներից կարգապահություն են սովորում․․

Հարգելի Անահիտը, երևի մոռացել է, որ հայի պես շնորհքով, մեծին հարգող, վարվեցողության կանոններին տիրապետող ազգեր, շատ չեն։ Խոսքը չի գնում բոլորի մասին, բնականաբար յուրաքանչյուր ազգի, ժողովրդի, նույնիսկ ընտանիքի մեջ մարդիկ տարբեր են․․

Սիրելի Անահիտ, ամենայն հարգանաքով Ձեր անցի, դերասանական շնորհքի հանդեպ, կխնդրեմ, այսուհետ կամ առհասարակ չխոսեք ազգի մասին, կամ էլ խոսելուց՝ հատկապես օտարազգի բլոգերների մոտ, ավելի զգույշ լինել․․

Եթե Ձեր շրջապատում անկիրթ մարդիկ շատ են, ապա դա դեռ չի նշանակում, որ կարելի է այդ վերագրել ամբողջ ազգի։ Հետաքրքիր է, որ նույն ռուս բլոգերները՝ գալով Հայաստան, իրենց հիացմունքն ու զարմանքն են արտահայտում հայ ազգի մասին, իսկ մենք նրանց մոտ իջեցնում ենք մեզ։ Հայերը ռուսներից շատ բան չունեն սովորելու՝ հատկապես շփման մեջ․․

Խոսքը բացարձակ չի գնում Ձեր հայրենասիրության մասին, այլ ընդամենը նրա, որ օտարազգի բլոգերների մոտ, պետք է ավելի զգույշ արտահայտվել սեփական ազգի մասին, քանի որ այն հետագայում կարող է հայտնվել այլ հարթակներում․․