Երիտասարդ աղջիկը ոսկրային կմախքի քաղցկեղային ուռուցքը շփոթել է մոծակի խայթոցի հետ։ Արդյունքում աղջիկը քիմիաթերապիայի 17 կուրս է անցել, փորձել քաղցկեղի բուժման բոլոր հնարավոր միջոցները ու որոշել է պարզապես անդամահատել ձեռքը․․․․
Նա ձախ ձեռքի վրա փոքր բշտիկ է գտել։ Աղջիկը կարծել է, որ դա մոծակի սովորական խայթոց է։ Սակայն ժամանակի ընթացքում այդ բշտիկը չէր անհետանում, այլ հակառակը՝ մեծանում էր։ Ժամանակ անց նա որոշել է դիմել բժշկի, որը նրա մոտ ախտորոշել է ոսկրային կմախքի չարորակ ուռուցք՝ Յուինգի սարկոմա․․․․
Աղջիկն ընդամենը 17 կուրս է անցել, բայց կողմնակի էֆեկտները շատ ծանր էին, ու նա հրաժարվել է այդ բուժումից։ Արդյունքում քաղցկեղային ուռուցքը սաստիկ մեծացել է․․․
Այդ վիճակում նա փորձել է այլընտրանքային բուժման բոլոր մեթոդները, բայց ոչինչ չի օգնել։ Արդյունքում աղջիկը որոշել է, որ պետք է անդամահատել ձեռքը, որպեսզի քաղցկեղը ամբողջ մարմնով մեկ չտարածվի․․․․
Նշենք, որ սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, ինչն էլ թյուրիմածության մեջ էր գցել հիվանդին