Ընտանիքը Դ Ա Ժ Ա Ն վթարի է ենթարկվել՝ երխաները մшhшցել են․ Հայտնի է՝ ինքնությունները․ ՖՈՏՈ

Ընտանիքը Դ Ա Ժ Ա Ն վթարի է ենթարկվել՝ երխաները մшhшցել են․ Հայտնի է՝ ինքնությունները․ ՖՈՏՈ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․․․

Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Փրկարարները «Mercedes»-ից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա և մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամներ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1982 թ.)․ ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ի․ Գ․-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված Մ․ Ղ․-ին (ծնված 1989 թ.), Յ․ Գ․-ին (ծնված 2024 թ.), վերջիններիս և Ե․ Գ․-ին (ծնված 2019 թ.), Ա․ Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Յ․ Գ․-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր։