Հ Ր Ա Տ Ա Պ․ Հшրձшկմшն է ենթարկվել Տիգրան Համասյանի մեքենան․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Shamshyan.com-ը գրում է․
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայում է եղել ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղաս Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։