Խնդրում ենք Պատրաստվել․ Վաղվանից Ջուր Չի Lինի․ ՀԱՍՑԵՆԵՐ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,
որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված,
ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Աբովյան փողոցի, Սայաթ-Նովայի 1Ա-8Ա շենքերի, Գործարանային 1, 2 շենքերի ջրամատակարարումը․․․
ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10:00-ից 19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն գյուղերի, Անուշավան համայնքի 29, 30, 31, 32, 33 փողոցների ջրամատակարարումը․․․
ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամո, Կոմիտաս, Սախարով, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը․․․
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: