ՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում…ԲԱՑԱՌԻԿ Կադրեր

ՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում…ԲԱՑԱՌԻԿ Կադրեր

shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Գ-7» թաղամասում տնակներ են այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 10-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը։Դեպքի մասին իմանալով Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի հանձնարարականով ժամանել են թաղապետարանի աշխատակիցները։

Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս պահին հրշեջները կարծես թե կանխել են կրակի տարածումը և աշխատանքներ են իրականացնում վերջնական մարելու ուղղությամբ։