Հայտնի է` երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարի
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
Խաչվերացն այս տարի կնշվի սեպտեմբերի 15-ին:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: