Շ Ո Կ ամբողջ աշխարհում․ Իտալիայում ՇՔԵՂ զբոսանավ է խորտակվել․ Կան զոհեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Bayesian առագաստանավը երկուշաբթի վաղ առավոտյան ընկել է անսպասելի ուժեղ փոթորկի մեջ և խորտակվել Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյի մոտ:
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Իտալիայի առափնյա պահպանության հայտարարությանը։ Հաղորդագրության համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ անհետ կորել։ 56 մետրանոց Bayesian զբոսանավը գրանցված է եղել Մեծ Բրիտանիայում։ Նավի վրա եղել է 22 մարդ։
Առափնյա պահպանության տվյալներով՝ անհետ կորածները Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներ են։
15 փրկվածների թվում են մի փոքր երեխա և նավի տիրոջ կինը: Եվս մեկ երեխա և զբոսանավի տերն անհետ կորել են «Քամին շատ ուժեղ էր։ Վատ եղանակ էր սպասվում, բայց ոչ` այս մասշտաբով»,- Reuters-ին ասել է Պալերմոյում առափնյա պահպանության ներկայացուցիչը:
Մոտակայքում գտնվող նավի նավապետ Կարստեն Բորները Reuters-ին ասել է, որ երբ փոթորիկը հարվածել է, նա միացրել է շարժիչը՝ նավի վերահսկողությունը պահպանելու և զբոսանավի հետ բախումից խուսափելու համար։ «Մեզ հաջողվեց նավը տեղում պահել, և փոթորկի ավարտից հետո մենք նկատեցինք, որ մեր հետևում գտնվող նավն անհետացել է», — ասել է Բորները լրագրողներին:
Bayesian-ը կառուցվել է իտալական նավաշինական Perini-ի կողմից 2008-ին և վերջին անգամ վերանորոգվել է 2020-ին բրիտանական Camper & Nicholsons-ի կողմից:
Նավը արժանացել է մի քանի մրցանակների իր դիզայնի համար և կարող էր տեղավորել մինչև 12 հյուր վեց խցիկներում և 10 հոգանոց անձնակազմ: Perini-ի կայքը պնդում է, որ զբոսանավի 75 մետրանոց կայմն աշխարհի ամենաբարձր ալյումինե կայմն էր։