Ա Ր Տ Ա Կ Ա Ր Գ․ Կապիկի ծաղիկ վիրուսի դեպքերը սկսել է ավելանալ․ անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել․ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Ա Ր Տ Ա Կ Ա Ր Գ․ Կապիկի ծաղիկ վիրուսի դեպքերը սկսել է ավելանալ․ անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել․ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կապիկի ծաղիկը (Mpox) նորություն չի։ 1970-ական թվականներից պարբերաբար գրանցվել են այս վիրուսի դեպքեր, հիմնականում Աֆրիկայում, քանի որ վիրուսի բնական տերերը Աֆրիկայում տարածված փոքր կապիկների մի քանի տեսակներ են։

Վիրուսը պատկանում է կարգաբանական նույն ընտանիքին, ինչ բնական ծաղիկի վիրուսը, որն այլևս չի հանդիպում բնության մեջ։

Ինչու՞ է ԱՀԿ հիմա ահազանգում։ Քանի որ վերջին մեկ տարվա մեջ գրանցվել է 18000ից ավել դեպք, որից շուրջ 900 մահվան ավարտով (մոտ 5%)։

Անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել։ Վիրուսի առաջին դեպքը նաև գրանցվեց Աֆրիկայից դուրս՝ Շվեդիայում, ինչը նշանակում է, որ վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ։

Վիրուսը տարածվում է կոնտակտային եղանակով, ունի համեմատաբար կարճ ինկուբացիոն/թաքուն շրջան։

Ի՞նչ պետք է անի ՀՀ ԱՆ։ Նախ 1) ապահովի ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտների մեծ չափաքանակ (եթե դեռ չի արել), 2) որոշի այն թիրախային խմբերին, որոնք պետք է նմուշառվեն եթե նույնիսկ չկան սիմպտոմներ, 3) սահմանին ավելի լուրջ վերահսկողություն իրականացնի՝ հաշվի առնելով, որ տուրիստական սեզոնը դեռ չի ավարտվել ու կա մարդկանց մեծ տեղաշարժ։