Շ Տ Ա Պ. Հայտնի է` ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը․ ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Հայտնի է` Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը

Արևմտյան Նեղոսի տենդը սուր տրամսմիսիոն վիրուսային հիվանդություն է, որի տարածման ուղին մոծակներն են։

Վարակի տարածման պատճառներից է գլոբալ տաքացումը, երկրից երկիր տեղափոխվող վարակված թռչունները, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն:

«Վարակման դեպքերը հիմնականում գրանցվել են Արարատի մարզում, մի քանի դեպք` Արագածոտնի մարզում։ Դեռ փորձում են պարզել, թե Հայաստանում ինչ տեսակի մոծակներն են առավել տարածում հիվանդությունը»,–ասել է Չախմախչյանը։ Նրա խոսքով` հիվանդությունը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։

Մինչև 85 % դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխավացի, ցանավորման տեսքով։

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման շուրջ 20 դեպք է գրանցել, մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է անասնաբուժական գիտությունների թեկնածու Սերգեյ Չախմախչյանը։

Հայաստանում վերջին 14 օրում Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակի 29 դեպք է գրանցվել Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։

Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միարժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։

«Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժում նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ»,–ասաց մասնագետը։ Նա մարդկանց հորդորում է խուսափել ճահճուտ, խոնավ տեղերից կամ օգտվել այնպիսի հագուստից, որը կծածկի մաշկի բաց հատվածները։

Տան պատուհաններին պետք է տեղադրել հատուկ ցանցեր, օգտվել էլեկտրական սարքերից, որոնք վանում են մոծակներին կամ օգտվել միջատասխան սարքերից։