Ով է եղել չարաբաստիկ նոր վարակի զոհը, որ առաջացել էր մոծակի խայթոցից հետո

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է․․․

Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ․․․

Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները․․․

Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, միայն մոծակից մարդուն․․․

Հայաստանում  արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել։ Մահացողն ըստ տեղեկությունների 60-անց տղամարդ էր, ով ուներ խրոնիկ հիվանդություններ