«Վիրահատության ընթացքում քույրս գիտակցության է եղել, ամեն ինչ լսել է»․ Նոր մանրամասներ նորածնի մահվան դեպքից
iravaban.net-ը գրում է․Գոհարի քույրը՝ Կարինեն, օգոստոսի 9-ի առավոտյան տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես հաճախ լինում է շաքարային դիաբետ ունեցող ծննդկանների մոտ, Կարինեյի դեպքում ևս գերջրություն է նկատվել։ Քույրը նշում է, որ ԲԿ տեղափոխվելուց հետո արված հետազոտությունների արդյունքները, ըստ դինամիկայի, դրական չեն եղել։ Կեսարյան հատում այդպես էլ չի արվել։ Գոհարը նշում է, որ քույրն այդ 2 օրերին իրեն վատ է զգացել։
Մորը պտղի մահվան մասին հայտնել են երեկոյան սքրինինգի ժամանակ։ Սկզբում զանգել է ամուսնուն, հետո քրոջը՝ Գոհարին։ Կարինեն վախեցել է անգամ մահացած պտղին հեռացնելու համար նախատեսված վիրահատությունը նշված ԲԿ-ում անցկացնելուց։ Մանրամասները՝ տեսանյութում.