Քարն էլ չի դիմանա․․․Ինչ է ասել 20-ամյա ծննդկանը մահանալուց առաջ`«Իմ էրեխեն պիտի…»

Ինչ է ասել 20-ամյա ծննդկանը մահանալուց առաջ`«Իմ էրեխեն պիտի…»

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մահացածը Տավուշի մարզի Զորական գյուղի 20-ամյա բնակիչ Մարինե Պողոսյանն է։

Oragir.News-ի հետ զրույցում Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը նշեց, որ մահացածը շատ համեստ ու խելացի աղջիկ է եղել։

«Մարինեն մեր մոտ գնացել ա դասի, ավարտել ա 12-րդ դասարանը։ Հենց հիմա էլ իրանց ավարտականից նկարներ կան իմ սեղանին․շատ լավ հիշում ենք։ Շատ խելոք, համեստ, օրինակելի երեխա էր։

Հետո ամուսնացել ա Վարդենիս՝ Փոքր Մասրիկ գյուղ։ Իրանք ընդանրապես լավ էին իրար հետ։ Էս ընթացքում ոչ մի բողոք, ոչ մի խնդիր չի եղել։ Նորմալ, հարմարված ապրել են։

Հղիացել, ինչ-որ խնդիրներ ա էղել, տեղափոխել են Երևան, կեսարյան են արել»,- ասաց Զովականի վարչական ղեկավարը։ Մարտիրոսյանի խոսքով՝ նորածնին կեսարյան հատում անելով կարողացել են փրկել․ մայրն է ցանկացել, որ երեխան փրկվի։

«Ասել են, որ խնդիրներ ա ունեցել, հետո ինչ-որ հարց ա էղել էրեխուն հեռացնեն,որ ինքը փրկվեր։ Ինքը ոնց որ չի համաձայնվել, ասել ա «իմ էրեխեն պիտի ծնվի»։

Ինքն էլ մտածել ա ժառանգ ունենա՝ ինքն էլ կփրկվի, էրեխեն էլ։Ու ռիսկի է դիմել ու էս դեպքը եղել ա։ Էրեխուն կեսարյանով փրկել են, հիմա բժիշկների հսկողություն տակ ա։

Մենք որ հարցուփորձ արեցինք, ասեցին ՝ էրեխու կյանքին վտանգ չի սպառնում։ Ուղղակի հսկողություն ա պետք, դե ժամանակից շուտ ա ծնվել։

Մարինեի առաջին երեխան ա։ Երեխան դեռ հիվանդանոցում ՝աղջիկ ա»,- նշեց նա։