Հոգեբանական բլից Արթուր Ալեքսանյանի հետ. Եթե որոշեց, որ մածունը սև է, մինչև վերջ․․․
NEWS.am Sport-ը գրում է․
Մարզիկներին ամբողջ տարվա ընթացքում տեսնում ենք մրցասպարեզներում եւ մարզադահլիճներում, մարզումային գործընթացների ժամանակ, իսկ թե ինչպիսին են մարզիկներն իրականում, ինչպիսին են մարզադահլիճից դուրս, ինչ նախասիրություններ ունեն, գիտեն քչերը:
NEWS.am Sport-ը փորձել է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները այլ տեսանկյունից, հոգեբանական բլից հարցումների շնորհիվ:
Վերլուծությունը NEWS.am Sport-ի համար ներկայացնում է «Գոյ» կենտրոնի հոգեբան Հասմիկ Հակոբյանը:
Այս հրապարակումների շարքի առաջին հերոսը օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանն է:
Գիշե՞ր, թե՞ ցերեկ:
Գիշեր:
Տարվա եղանակների՞ց:
Աշուն:
Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ
Պասիվ հանգիստ:
Ծովա՞փ, պիկնի՞կ, արշա՞վ, թե՞ …
Միանշանակ ծովափ:
Հեռուստատեսությու՞ն, թե՞ ինտերնետ:
Հեռուստատեսություն:
Գիրքը էլետրոնայի՞ն, թե՞ իրական:
Իրական:
«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:
Փոքր տարիքում երկու մուլտերն էլ շատ էի սիրում եւ երկուսն էլ դիտում էի: Հիմա չեմ կարող առանձնացնել:
Պուտի՞ն, թե՞ Թրամփ:
Պուտին:
Թե՞յ, թե՞ սուրճ:
Թեյ:
Տա՞ք, թե՞ սառը:
Տաք:
Սուրճը քա՞ղցր, թե՞ դառը:
Սուրճ առհասարակ չեմ խմում, բայց երեւի քաղցր:
Շոկոլադը սե՞ւ, թե՞ սպիտակ:
Սեւ:
Լոլի՞կ, թե՞ վարունգ:
Լոլիկ:
Դդո՞ւմ, թե՞ ձմերուկ
Ձմերուկ:
Սե՞ւ, թե՞ սպիտակ:
Սեւ:
Կլո՞ր, եռանկյունի՞, թե՞ քառակուսի:
Կլոր
Նվեր տա՞լ, թե՞ ստանալ:
Սիրում եմ եւ տալ եւ ստանալ:
Սիրե՞լ, թե՞ սիրվել:
Երկուսն էլ:
Մոռանա՞լ, թե՞ ներել:
Ներել:
Ձմեռ պապ կա՞, թե՞ չկա:
Փոքր ժամանակ հավատացել եմ, որ կա: Թող լինի…
Հոգեբանի վերլուծություն
Արթուր Ալեքսանյանն առաջին հայացքից համագործակցող տեսակ է, չի վախենում կյանքում նոր փորձարկումներից, սակայն զգուշավոր է: Հաղորդակցվող է, բնավորությունը`հանգիստ, բայց երբեմն լռությունը կոտրում է պոռթկումով, ինչը կարող է հանգեցնել սկանդալի: Ներողամիտ է: Հակված է հավատալ մարդկանց, բայց ինտուիցիայով կարող է արագ բացահայտել կեղծիքը: Էմպատիկ է (ապրումակցող), ինչը խանգարում է ղեկավարել այն բիզնեսները, որոնք մարդկային գործոնի հետ են կապված: Ավելի շատ կենտրոնանում է խնդրի սուբյեկտիվ գործոնների վրա (արժեք, գնահատական, զգացողություն), քան բուն խնդրի էության վրա:
Արթուր Ալեքսանյանի պատասխանները վկայում են լսելու մեծ ունակություն մասին. նա նույնիսկ կարող էր լավ հոգեբան լինել: Չի սիրում գնալ ավելորդ ռիսկի: Արտաքուստ մեր օլիմպիական չեմպիոնը գուցե սառը անձնավորություն է երեւում, բայց իրականում ջերմություն սիրող եւ տվող մարդ է: Սիրում է գտնվել ուշադրություն կենտրոնում: Պահպանողական տեսակ է, նորամուծություններից աշխատում է հեռու մնալ:
Միստիկ մտածողություն ունի, նախանշաններին հավատալու հակվածություն: Ռոմանտիկ է: Դեմ չէ սիրախաղերին: Բայց քանի որ ունի կայուն արժեքային համակարգ, ապա, սիրելու դեպքում, հավատարիմ կլինի իր ընտանիքին: Շեշտադրված բնավորություն ունի. մի քիչ «չոր կող»: Իրականում զիջող է, բայց եթե որոշեց, որ օրինակ մածունը սեւ է, մինչեւ վերջ իր կարծիքը կպնդի:
Հ.Գ.
Արթուր Ալեքսանյանը ծանոթացել է եւ համաձայն է իր բնութագրի հետ, բացի ռոմանտիկ լինելու ենթադրությունից: