Նույնիսկ Արթուրին հաղթած մրցակիցն է ընդունում, որ․․․Տեսեք՝ ինչ է ասել նա

Նույնիսկ Արթուրին հաղթած մրցակիցն է ընդունում, որ․․․Տեսեք՝ ինչ է ասել նա

Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային կարգում հանդես եկող իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին եզրափակիչ գոտեմարտից հետո խոսել է իր մրցակցի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին:

«Այս հաղթանակն այնքան քաղցր է ինձ համար․․․

Վերջապես կարողացա հաղթել նրան՝ երեք պարտություններից հետո․․․

Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, նա իսկական պրոֆեսիոնալ է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սարավին:

Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչից հետո Արթուր Ալեքսանյանը չներկայացավ մամլո ասուլիսին:

Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Իրանից Մոհամադհադի Սարավիի հետ: Հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջեց 4:1 հաշվով: