Կ Ա ՐԵՎ Ո Ր՝ կենսաթոշակ ստացողների համար՝ 5000 դրամի փոխարեն կկազմի 6000 դրամ
Անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուներն ու նպաստառուներն այսուհետ 10%-ի փոխարեն կստանան 12% հետվճար։
Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա նաև ասել է, որ առավելագույն հետվճարը 5000 դրամի փոխարեն կկազմի 6000 դրամ։
Նախարարը տեղեկացրել է, որ թոշակառուներն ու նպաստառուները, հուլիսի տվյալներով, մոտ 119 մլրդ դրամի անկանխիկ գործարք են կատարել։
Հետվճարման ծրագրից օգտվում է կենսաթոշակառուների 44%-ը։ Եթե համակարգի ներդրման առաջին ամիսներին նրանց թիվը մոտ 300,000 էր, ապա այժմ 540,000 է։
Նախարարը նշել է, որ նախագծով առաջարկվում է կոմունալ ծառայությունների վճարումների դիմաց հետվճար չհաշվարկել, քանի որ ծրագրի նպատակը ստվերային շրջանառության կրճատումն է եղել, իսկ կոմունալ ծառայություններն ամբողջությամբ դուրս են ստվերից։