Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուդոլֆ Մ.-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: