Ցավալի Լուր․ Կյաքնից հեռացել է բժիշկ Գևորգ Ազարյանը
Ալավերդու Բժշկական Կենտրոնից հայտնում են․
«Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ին, 57 տարեկանում հանկարծամահ է եղել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գևորգ Պետրոսի Ազարյանը՝ լավ բժիշկ, լավ մարդ, լավ ընկեր։․․․
Ողջ կյանքում նա իր գործի նվիրյալն էր, ով փրկել է բազմաթիվ կյանքեր:
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը 16:00-ից՝ սգո սրահում:
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 7-ին, Երևանում՝ շարժվելով Ալավերդիից ժամը 09:30-ին:
Ննջիր խաղաղությամբ, մեր լավ ընկեր»,-նշվում է հայտարարության մեջ։