ԱՐՏԱԿԱՐԳ․ «Սուրբ Աստվածամայր»ԲԿ-ում 2-ամյա տղա է մաhացել. ԲԿ-ն պատրաստ է․․․

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել

shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝

հուլիսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։

Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

News-Time.am-ին հասած տեղեկությունների համաձայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը պատրաստ է դեպքի վերաբերյալ ներկայացնելու  պարզաբանում։ Ավելի մանրամասն կներկայացնեք շուտով