Կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդու վրա։ Ինչն է պատճառը ու ինչպես է եղել դեպքը

Լաս Վեգասի կենտրոնում ավտոմեքենայից կրակել են դերասան Արմեն Ջիգարխանյանի որդու վրա, հայտնում է Mash Տելեգամ-ալիքը…

«58-ամյա Ստեփան Ջիգարխանյանի խոսքով՝ ինքը տուն էր վերադառնում և պատահաբար հայտնվել է տեղի ավազակախմբերի միջև տեղի ունեցող բախման մեջ, որի ներկայացուցիչներից մեկը կրակել է նրան անմիջապես մեքենայից՝ շարժման ընթացքում։ Առաջին փամփուշտը անցել է կողքով, երկրորդը՝ սահել գլխի վրայով, բարեբախտաբար, առանց լուրջ վնասի»,- ասվում է հաղորդագրության մեջ..

Նշվում է, որ Ստեփան Ջիգարխանյանը դիմել է բժիշկներին, բուժօգնություն ստացել…

Նշենք՝ Ստեփան Ջիգարխանյանը դերասան արմեն Ջիգարխանյանի ազգանունն է կրում, քանի որ վերջինս որդեգրել է նրան..

Իրականում Ստեփանը դերասանուհի Տատյանա Վլասովայի և թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի որդին է:  1967 թվականին Վլասովան ամուսնացել է դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ, որն էլ որդեգրել է կնոջ որդուն և տվել իր ազգանունն ու հայրանունը