Նախ համառոտ հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հետախուզում է հայտարարվել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի նկատմամբ…
Արմենը, ով այժմ գտնվում է փախուստի մեջ՝ մի երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ հանդիսանալու կասկածանքով, իր էջում հետևյալ տողերն էր գրել․․
«Բոլորիս մեջ էլ հանգրվանած է նույն Աստվածն ու աստվածայինը, միայն թե բոլորին չի թույլատրվում և տրված չէ կարդալ Նրան, առաջ գնալ, հասնել մի առանձնակի մակադակի: Բախումները մեզ ստիպում են առաջ գնալ․․․
Իսկ առաջընթացի բանալին «ես» ու« դու» ջնջելն է և «Մենք»-ին միանալը: Նրանք, ովքեր ունեն բարեբախտություն և եզակիություն միանալու տիեզերական մեծ մտքին, էգրեգրին, կարդալով երազանքները, գնում ենք առաջ: Եվ նրանց է տրված կառավարելու մեծագույն շնորհը․․․»