Տանջված մարդիկ են․․12-ամյա աղջիկը քնած է եղել, պատը վրան է փլվել. Նոր Մանրամասներ` այսօրվա ողբերգական պ ա յ թ յ ու ն ից
Oragir.News-ը գրում է․
Արդեն հայտնել էինք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Պայթյունի հետեւանքով կան զոհեր և վիրավորներ։ Oragir.News-ի լրագրողն է եղել գյուղում, զրուցել հարևանների հետ։
«Առավոտ ժամը վեցին զարթնել են, որ գնան անասուններին կեր տալու։ Գազը վառել են, որ կոֆե խմեն գազը տրաքել է, բալոնով գազը։
էս ինչ փորձանք էր եկավ մեր գլխին։ 7 հոգանոց ընտանիքից, 5-ն են տանը եղել։ Ընտանիքից 2-ը հարսն ու սկեսուրը վիրավորում են ստացել, 12-ամյա աղջիկը տեղում մահացել(քնած է եղել, պատը վրան է փլվել)»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արա Միլիտոսյանը, ով Խաչատրյանների ընտանիքի ազգականն է։
Գյուղում Խաչատրյանների մասին պատմելիս ասում են, որ խելոք, շնորհքով, տանջված մարդիկ են։
«Անասնապահությամբ էին զբաղվում, իրենց աջին քաշած մարդիկ են։ Մենք վատ բան չենք տեսել, շոկի մեջ ենք կատարվածից։
Դպրոցին կպատրաստվեին, էս ինչ զուլում էր»,- ասում է գյուղացիներից մեկը։ «Միջին ապրող ընտանիք էին, 2 կով ունեին, խոզ, էդպես իրենց համար ապրում էին։
Ընտանիքի փոքր տղան սպա է, Աշտարակում է ծառայում։ Խելոք-շնորհքով մարդիկ են, չգիտեմ ինչ ասեմ»: