Կրկին Դ Ա Ժ Ա Ն դեպք․ 2 զпh, մեկ վիրավոր․ Բոլորը Ընտանիքի անդամներ են

Կրկին Դ Ա Ժ Ա Ն դեպք․ 2 զпh, մեկ վիրավոր․ Բոլորը Ընտանիքի անդամներ են

shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում, ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի 100 մետոր շրջվելով հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Այս պահին փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ դեպքի վայրում տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 հոգի եղել է ավտոմեքենայում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքաված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։