Նոր Մանրամասներ են պարզվել Մարիա Տերտերյանի մահվան դեպքից

Նոր Մանրամասներ են պարզվել Մարիա Տերտերյանի մահվան դեպքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Նա կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին էր․․․

Հուլիսի 7-ին Մարիայի քույրը՝ Քրիստինա Մանգասարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել.

«Մարիա Տերտերյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված է Էկվադորում, չի կարողանում շարժվել, խոսել:

Պատճառը բակտերիալ մենինգիտն է, որը, ինչպես ցույց են տվել թեստերը, զարգացել է մակաբույծից, որը կարող էր օրգանիզմ ներթափանցել սննդի միջոցով:

Հիմա Մաշան պարալիզացված է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»։ Քույրը նաև դրամահավաք էր կազմակերպել Մարիային օգնելու նպատակով՝ նշելով, որ իրավիճակը շատ բարդ է ու ծանր․

«Էկվադորում, Մաշան բացի ընկերներից ոչ ոք չունի, նա երկար բուժման ու ապաքինման կարիք ունի, իսկ ընկերը ստիպված է Մաշային տեղափոխել Հայաստան»։

Ավելի ուշ Քրիստինան մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Մարիան կրկին չի կարողանում ինքնուրույն շնչել, ինչպես նախկինում, չի կարողանում սնունդ կուլ տալ, խոսել, շարժվել, թոքերի արհեստական օդափոխություն է միացվել, իսկ ստամոքսում կա խողովակ, որի միջոցով ստանում է սննդանյութեր։