Հայտնի է դարձել Մարիա Տերտերյանի մահվան ՊԱՏՃԱՌԸ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը:
Նա կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է:
«Մաշա ջան, թող հոգիդ խաղաղ լինի: Գոնե այն աշխարհում: Միշտ կհիշենք քեզ:
Հանգչի՛ր խաղաղությամբ, տաղանդավոր, նուրբ ու գեղեցիկ հոգի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Մարիա Տերտերյանի մահվան պատճառը հանդիսացել է բակտերիալ մենինգիտը, որը առաջացել է սննդի միջոցով օրգանիզմ ներթափանցած մակաբույծից։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, ժամը՝ 14:30-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցիում (Կոնդ):
Ցավակցում ենք Մարիա Տերտերյանի բոլոր հարազատներին և ընկերներին