Մայրը մնաց մենակ․ Վթшրից այսօր մшhшցшծ Արմենը զինվпր էր․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մայրը մնաց մենակ․ Վթшրից այսօր մшhшցшծ Արմենը զինվпր էր․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այսօր կեսգիշերին Վայոց ձորի մարզում ավտովթարի հետևանքով մահացած 20-ամյա Արմենը զինծառայող էր, ընտանիքի միակ որդին։

Oragir.News-ը գրում է․

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մահացածն ապրում էր Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղում։

«Տարիներ առաջ հայրը կորոնայից մահացավ, մնացել էին ինքն ու մայրը։ Քույրերը ամուսնացած են։

Արմենը ժամկետային զինվոր էր, բայց պայմանագիր էր կնքել, 2 տարվա փոխարեն 3 տարի պետք է ծառայեր։ Եթե չեմ սխալվում՝ Ջերմուկում էր ծառայում։ Իրենք արմատներով մեր հարևան Կեչուտ գյուղից են, բայց ապրում էին Գնդևազում։

Շատ լավ, շնորհքով ընտանիք էին։ Սարսափելի է, մայրը մնաց մենակ»,- մեզ հետ զրույցում ասաց Գնդևազի բնակիչներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին, ժամը 00:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում Volkswagen-ը բախվել է գովազդային վահանակի սյանը․ 20-ամյա վարորդը տեղում մահացել է։