Փեսուս մազը տղուս հետ չեմ փոխի․ Տանում էին գցեին ծերանոց, տեսեք՝ փեսաս ոնց հասավ մեր ավտոյին ու ինչ արեց․ Արցունքն աչքերիս եմ էս դեպքը հիշում․․․
Որ հարցնեն՝ տղեդ, թե փեսեդ, առանց մի րոպե մտածելու փեսայիս կընտրեմ։
Հիմա կասեք՝ ի՞նչ մայր է, որ նման բան է ասում, բայց չէ, պատմությունս մինչև վերջ լսեք, նոր շտապեք դատել․․․
Ուրեմն՝ տղայիս ու հարսիս հետ էի ապրում, մեկ էլ մի օր արթնացա, տեսա՝ վեշերս դրած ա դռան մոտ։ Տղես ասեց՝ մենք էլ ենք ուզում երեխա ամուսնացնենք, ազատ սենյակ կա, քեզ տանում ենք ծերանոց։
Նեղված գնացի՝ արցունքն աչքերիս։ Չէի կարողանում նայեի էրեխուս զգում էի, որ իր որոշումը չի, բայց դե ի՞նչ անեի, չհամաձայնել չէի կարող։
Մեկ էլ ճանապարհին տեսնում ենք՝ փեսայիս մեքենան մեր հետևից հո չի գալիս։
Եկավ, տղայիս մեքենան կանգնեցրեց, ասեց՝ իջի մեքենայից, զոքանչ ջան, խայտառակ չենք լինելու։ Իջացրեց, տղուս էլ լավ անպատվեց, տարավ տուն։
Հիմա իրենց տանն եմ ապրում՝ աղջկաս ընտանիքի հետ։ Երկու սենյականոցում հինգ հոգով ենք, բայց դե չենք նեղվում, կարևորը՝ միասնական ենք։