Ով է այս լույս ընտանիքի մահվան պատճառ դարձած վիժվածքի ծնունդը․ Նա կարող է նոր մահվան․․․

Ինչպես հայտնել էինք` այսօր Ջաջուռի ոլորաններում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները…

Կա երեք զոհ` Նապոլեոն Մկրտչյանը, նրա կինն ու ութամյա որդին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել, ինչը նկատել են նաև պարեկներն ու փորձել տեղափոխել նրան ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա…

Բժիշկները նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա բացել է շտապօգնության ավտոմեքենայի դուռն ու փախուստի դիմել..

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ․․

Շատ կարևոր է պարզել թե ով է այդ վիժվածքը ու շատ արագ ձերբակալել, հակառակ դեպքում նա կարող է նոր մահվան պատճառ դառնալ..