Ա ր տ ա կ ա ր գ դեպք՝ Սևանա լճում

Արտակարգ դեպք՝ Սևանա լճում

shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․․․

Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ

Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում մի քաղաքացի «SUP board»-ով (доска для серфинга կամ սերֆինգի տախտակ), մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ․․․

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը,

ովքեր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականներով՝ ուժեղացված ծառայություն են իրականցնում՝ կապված ամռան սեզոնի հետ, մոտեցել են և այդ քաղաքացուն անվտանգ տեղափոխել են ափ․․․

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարների կողմից ափ դուրս բերված անձը ՌԴ քաղաքացի 45-ամյա Միխայել Շատունովն է: