Հայտնի է՝ 21ամյա Ալիսա Ասոյանի մահվան ՊԱՏՃԱՌԸ

Հայտնի է՝ 21ամյա Ալիսա Ասոյանի մահվան պատճառը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը:

Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն` ք. Երևան, Չարբախ, Շիրակի 74/1»։

News-Time.am-ին հասած տեղեկություների համաձայն Ալիսա Ասոյանի մահվան պատճառը հանդիսացել է սրտի կանգը։

Մեր ցավակցություներն ենք հայտնում Ալիսա Ասոյանի ընտանիքին և հարազատներին