Մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը…

«Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից…

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երևան, Չարբախ, Շիրակի 74/1»,- հայտնում են ֆեդերացիայից…

Ցավակցում ենք հարազատներին ու բարեկամներին