Ովքեր էին այսօր ինքնաթիռի վթարից զ ո հ վ ա ծ երիտասարդները

Ովքեր էին այսօր ինքնաթիռի վթարից զ ո հ վ ա ծ երիտասարդները

factor.am-ը գրում է․

Հիշեցնենք` ՆԳՆ-ն հաղորդել էր, որ վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9։30-ին, որտեղ նշվում էր, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, հավանաբար կան զոհեր։

Ըստ նախարարության՝ նախնական տվյալներով՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա երկու զոհ։ Ըստ տեղեկությունների` վթարված ինքնաթիռը Յակ-52 է: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացվում` ներկա են բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները։

Վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են

Այսօր Կոտայքի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են։

Այս մասին դեպքի վայրից հայտնել է Factor.am-ի լրագրողը` հղում անելով տեղում աշխատող իրավապահներին։

Լրատվամիջոցները գրում են նաև, որ մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։