Հովհաննես Թումանյանը եղել է Կարեն Դեմիրճյանի մոր՝ խորթ հայրը։ Ինչու էր որդեգրել․ Քիչ հայտնի պատմություն

Հրապարակ-ը գրում է․ Կարդում եմ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ «Հիշատակ» գիրքը և շատ բան նորովի է բացվում։ Ղեկավարին ճանաչելու համար նրա արմատները պիտի ուսումնասիրել, երկիրը ճանաչելու համար՝ նրա պատմությունը․․

Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը, 20-րդ դարի սկզբին թուրքերի իրականացրած դաժան ջարդերի ականատեսն էր: Նրա աչքի առաջ կյանքից զրկեցին ողջ ընտանիքին, և ողջ էին մնացել միայն նա ու քույրը, որը ցավոք, կյանքից հեռացավ մանկատանը՝ միայնակ թողնելով Դեմիրճյանի մայրիկին․․․

Լուսնթագին որդեգրեց  Հովհ․ Թումանյանը․ չնայած բանաստեղծը 10 զավակ ուներ, բայց և որդեգրեց տասնյակից ավելի որբերի։ Վանից էր Լուսնթագը և տիկին Ռիման մի դրվագ է ներկայացնում սկեսուրի կյանքից․ «Մի անգամ հարևանները սկեսրոջս հարցրեցին. «Լյուսյա, միթե՞ դու հոգապահուստ ոսկի չունես: Չէ՞ որ դու վանեցի ես, իսկ վանեցիները սիրում են ոսկի»․․․

Տիկին Լյուսյան արժանապատվությամբ պատասխանեց. «Ինչու՞ չէ: Ես ունեմ հնօրյա, շատ թանկարժեք երկու ոսկե դրամ»: Հետո ծաղրական նայելով հարևանուհիների հետաքրքրասիրությունից ձգված դեմքերին, ավարտեց. «Դրանք իմ տղաներն են»: Նա Կարենի մասին ասում էր՝ նա կդառնա Հայաստանի թագավոր․․․

Դա մարգարեություն չէր, այլ մոր փափագն է, որ ցեղասպանությունից հետո ուզում էր իր երկիրը վերականգնված, շեն տեսներ ու իր որդուն էլ՝ թագավոր․․․

Ղեկավարի արմատները պիտի պեղել, թե ինչ միջավայրում է մեծացել, ինչքանով է կապված իր հող ու ջրին, այլապես կհայտնվենք այն փոսում, ինչի մեջ հայտնվել ենք