Ով է Տավուշում մոխրացած հայտնաբերված կինը
shamshyan.com-ը գրում է․Հուլիսի 13-ին ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում․․․
Ժամը 18-30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան հարևանությամբ, տուն է այրվում․․․
Տարածքը պարեկները սահմանազատել են, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն:
Հրդեհը մարելուց հետո հրշեջները երկաթուղային փողոցի թիվ 21 տանը հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 85-ամյա Լուսիկ Դ.-ի դին՝ մոխրացած վիճակում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: