Հայտնի է՝ երեկ մահացած հայտնաբերված 18-ամյա աղջկա ինքությունը
Ինչպես արդեն հայտն ել էինք, shamshyan.com-ը գրել էր, որ երեկ՝ հուլիսի 11-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում…
Վաղ առավոտից իրավապահները գյուղերից մեկի բնակչության մեծ մասի հետ որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա աղջկան…
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրա մարմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում…
Փրկարարներն ու քաղաքացիները 18-ամյա Գրետա Զ.-ի մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին…
Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ…
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն…