Արտшկարգ դեպք․Մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ
իրենց տանը վերելակից վայր ընկնելու հետևանքով ստացած «աջ սրունքթաթային շրջանի կոտրվածք» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լաուրա Տ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը․․․
Նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում կրկին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների բաց կոտրվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ ընդունվել 43-ամյա Ռիմա Ի․-ն, իսկ արդեն 22։30-ի ստացված օպերատիվ տեղեկության համաձայն վերելակի պոկվելու հետևանքով հարազատների կողմից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 1,5 տարեկան Մ․ Տ․-ն․․․
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան երկրորդ հարկում գտնվող չորանոցում տեղադրված ինքնաշեն վերելակով երկրորդ հարկից առաջին հարկ իջնելու ժամանակ վերելակի ճոպանը պոկվելու հետևանքով վայր են ընկել գետնին՝ ստանալով վերը նշված վնասվածքները․․․
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն․․․