Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզի Գորայքի հատվածում վթարի է ենթարկվել։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենայի վթարի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ․․
Նախնական տվյալներով, ըստ Քննչականի, զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևանի ուղղությամբ, մահացածներից մեկը հենց մեքենայի վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։
Նախնական տվյալներով՝ բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։ Վթարի կադրերը ստորև