Բшնшկից զորшցրվшծ 2O-ամյա երիտաuարդը տեղափոխվել է hիվшնդшնոց․ Բժիշկները պայքարում են…
Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում…
Ժամը 12։35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է մի քաղաքացի…
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արարատյան փողոցի 66 հասցեի մոտից «ձախ կողքի կտրած, ծակած» վերքեր ախտորոշմամբ…`
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում, իսկ վիրավորը օրեր առաջ է զորացրվել և բանակի քեֆի մասնակցելիս են եղել, երբ տեղի է ունեցել վիճաբանությունը, որը շարունակվել է դրսում և ավարտվել է՝ տուժածին դանակի մի քանի հարվածներ հասցնելով…
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործութան առարկան հայտնաբերելու ուղղությամբ…
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Գագիկ Ղ․-ն է…